Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Սեպտեմբեր / 2021 : 10-23

Պելեն վիրահատության է ենթարկվել

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իր Instagram-ում հայտնել է, որ ենթարկվել է հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության:

«Շնորհակալ եմ Աստծուն լավ ինքնազգացողության համար, ինչպես նաև, որ բժիշկ Ֆաբիոյին և բժիշկ Միգելին թույլ է տվել հոգ տանել իմ առողջության մասին: Անցյալ շաբաթ օրը ինձ վիրահատության ենթարկեցին` հեռացնելով իմ հաստ աղիքի աջ մասում գտնվող կասկածելի նորագոյացությունը: Ուռուցքը հայտնաբերվել է թեստերի ժամանակ, որոնց մասին ես նշել եմ անցած շաբաթ», - գրել է Պելեն:

Նշենք, որ անցած շաբաթ Պելեին հոսպիտալացրել են Սան Պաուլուի մասնավոր կլինիկա՝ պլանային հետազոտություն անցկացնելու համար։ Նրա ներկայացուցիչները պատմել են, որ 80-ամյա «ֆուտբոլի արքայի» մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել։ Նրանք չեն հստակեցրել, թե հատկապես ինչ խնդիրների մասին է խոսքը։
Դիտվել է 5372անգամ
Վերջին լուրեր