27 / Ապրիլ / 2020 : 19-08

Ոստիկանները բերման են ենթարկել հոսանքի անջատման պատճառով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող երգահանին (տեսանյութ)

Կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա իրականացնող երգահան-կատարող Միքայել Մարգարյանին ոստիկանները բերման ենթարկեցին։ 

Մինչ այդ ոստիկանների հետ զրույցում նա ներկայացնում էր այդտեղ գտնվելու նպատակը՝ ցույց տալով տեղաշարժման թերթիկը․ «Պարետը որոշել է, որ բողոքի ակցիա չենք կարող անել, բայց նաև որոշել է, որ պիտի վճարենք կոմունալները։ Կառավարությունը մեզ չի ուզում լսի, ոստիկանությանն է ուղարկում»,- ասում էր քաղաքացին։

Նկատելով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ երգահանը փորձեց մոտենալ նրան՝ բղավելով «պարոն Սասուն Միքայելյա՛ն, խնդրում եմ՝ միջամտե՛ք», սակայն ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին։

Կադրերում երևում է, որ պատգամավորը, կանգնած մեքենայի մոտ, հետևում է այդ գործողություններին։

Դիտվել է 14359անգամ
Վերջին լուրեր