08 / Սեպտեմբեր / 2021 : 15-05

Այսքան զոհ, անհայտ կորած ու գերիներ ունեցող երկրում գունագեղ տոնակատարությո՞ւն. Սայաթ Շիրինյան

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսքան զոհ, անհայտ կորած ու գերիներ ունեցող երկրում գունագեղ տոնակատարությո՞ւն։ Ո՞ւմ համար։

Էն, որ կազմակերպիչներն անհայրենիք սրիկաներ են, երբեք չեմ կասկածել, բայց արի ու տես, որ անհայրենիք սրիկաներ կլինեն, որ կդառնան այդ տոնակատարության սպառողները։ Դա ԳՈՒՆԱԳԵՂ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ է»։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարել էր,որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն ու այն նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին:
Տեսանյութ
Դիտվել է 5480անգամ
Վերջին լուրեր