09 / Սեպտեմբեր / 2021 : 10-51

Պատգամավորը միանում է ֆլեշմոբին՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի միջոցառումը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ միանում է զոհված հերոսների ծնողների ու հարազատների նախաձեռնած ֆլեշմոբին և պահանջում է չեղարկել սեպտեմբերի 21-ի միջոցառումը։


«Ես ևս միանում եմ 2020 թվականի ավերիչ պատերազմի արդյունքում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ իշխանությունից պահանջելով չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը»։
Եթե նույնիսկ փոքր, խորհրդանշական միջոցառումներ նախատեսվեն, ապա դրանք պետք է լինեն առավելագույնը զուսպ՝ առանց ավելորդությունների, ճոխությունների և համերգային մասի»,- գրել է Աբրահամյանը։


Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներն ու հարազատներն սոցիալական ցանցերում ֆլեշմոբ են հայտարարել, որի շրջանակում պահանջում է չեղարկել միջոցառումը։

Հիշեցնենք, որ երեկ սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության Հրապարակում «գունագեղ միջոցառում» է անցկացվելու` տեսանյութը ստորև:
Դիտվել է 7655անգամ
Վերջին լուրեր