09 / Սեպտեմբեր / 2021 : 14-46

44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ (Լեո) Ղազարյանի առողջական վիճակի մասին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկություն է հայտնել թիմի ֆուտբոլիստ Լեո Ղազարյանի առողջական վիճակի մասին։

«Սեպտեմբերի 5-ին չարաբաստիկ ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։


Մի քանի օր է «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են մեր Լեոյի կյանքի ու վերականգնվելու համար։ Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա և նա հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, ցույց է տվել արձագանք։

Լեո ջան, մեր բոլորի աղոթքներն ու մտքերը Քո հետ են, Դու հաղթահարեցիր մահը պատերազմի դաշտում ու իսկական հերոսի նման վերադարձար մեծ ֆուտբոլ, հիմա հերթն է հաղթահարել նաև այս փորձությունը։ Սպասում ենք քեզ, Եղբայր»։
Դիտվել է 10968անգամ
Վերջին լուրեր