09 / Սեպտեմբեր / 2021 : 16-11

«Ամենագունագեղ» և ամենամարդաշատ «տոնակատարությունը» մենք 11 ամիս առաջ արդեն «տոնել» ենք․ Էլզա Կիրակոսյան

44-օրյա պատերազմում հերոսացած, լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանի քույրը՝ Էլզա Կիրակոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

««Ամենագունագեղ» և ամենամարդաշատ «տոնակատարությունը» մենք 11 ամիս առաջ արդեն «տոնել» ենք։

Կարմիր, կապույտ, ծիրանագույնը գորշի համադրությամբ առաջին բանն էր, որ սենյակ մտնելիս անմիջապես նկատվում էր։



«Տոնական տեսք» տալու համար ամենագունագեղ ծաղիկներն ու ծաղկեպսակներն էին րոպե առ րոպե ավելանում, իսկ մարդիկ «ամենահնչեղ» վանկարկումներով էին ներս գալիս, որոնցից «Ա՜խ,Գև՜ ջան»-ը մինչ օրս ականջներումս է։

Այդ «գունագեղ տոնը» մեր մեջ այնպե՜ս է տպավորվել, որ այլևս ոչ մի տոն իր գույնով չի կարող այդ օրվա խոր տպավորության ազդեցությունը թուլացնել։

Ասում են, որ սևի հետ համադրվում են բոլոր գույները։ Դա ակնհայտ է դառնում, երբ Գևիս մոտ եմ գնում։ Ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում, իսկ թափվող արցունքներիս արանքից հազիվ նշմարվող նկարն ինձ անդադար մի միտք է հուշում միայն՝ ինչու՞... »։
Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներն ու հարազատներն սոցիալական ցանցերում ֆլեշմոբ են հայտարարել, որի շրջանակում պահանջում է չեղարկել միջոցառումը։

Հիշեցնենք, որ երեկ սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության Հրապարակում «գունագեղ միջոցառում» է անցկացվելու` տեսանյութը ստորև:

Դիտվել է 18076անգամ
Վերջին լուրեր