Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Սեպտեմբեր / 2021 : 12-26

Արարատի մարզպետը՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերի և իր հրաժարականի մասին

Yelaket. am-ը ներկայացնում է Արարատի մարզպետարանի պաշտոնական էջում տեղադրված՝ մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հայտարարությունը․

«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:

Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»,- նշել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։


Դիտվել է 15798անգամ
Վերջին լուրեր