27 / Ապրիլ / 2020 : 20-52

SpaceX ընկերության տիեզերանավը կրիոգենիկ փորձարկման է ենթարկվել

Ամերիկյան SpaceX ընկերության Starship տիեզերանավի 4-րդ նախատիպը հաջողությամբ անցել է կրիոգենիկ թեստը (բարձր արագությամբ ջերմային ցնցումների փորձարկում) Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

 
Փորձարկումը ցույց է տվել, որ տիեզերանավի ամբարները կարող են դիմանալ սառեցման բարձր ճնշման՝ հասնելով մինչև վառելիքի գերցածր ջերմաստիճանի: Այս փորձարկումն առաջին հաջող փորձն էր Starship նախագծի համար: Նախորդ նախատիպը կործանվել էր նմանօրինակ թեստի ժամանակ:

Starship նախագծի նպատակն է մարդկանց տեղափոխումը Լուսին, ինչպես նաև Մարսի և Արեգակնային համակարգի մյուս մոլորակների ուսումնասիրությունը:

Դիտվել է 5969անգամ
Վերջին լուրեր