14 / Սեպտեմբեր / 2021 : 14-10

Հոկտեմբերի 27-ի գործով չեմ ասել բոլոր հանցակիցները, պատվիրատուները բացահայտված են․ Ջհանգիրյան

«Ինչ ասել եմ 2017 թվականին, հիմա էլ ուժի մեջ է՝ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, ամեն ինչ պարզ է»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲԴԽ պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցին՝ եթե բացահայտված է, ինչո՞ւ են շարունակում քաղաքական շահարկումներ լինել Հոկտեմբերի 27-ի գործով:

«Ես չեմ ասել, որ բոլոր հանցակիցները բացահայտված են, պատվիրատուները բացահայտված են, ես ասել եմ՝ ինչ կա չկա՝ այդ քրեական գործի մեջ է, խնդրում եմ՝ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»,-իր խոսքում նշեց Ջհանգիրյանը։

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 9207անգամ
Վերջին լուրեր