Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2021 : 18-34

Դուք տիրապետել ե՞ք տեղեկատվության, որ կարող է ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին


ՀՀ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանը ժամանակ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշեց, թե կարևոր է հասկանալ, թե ինչ իրադարձություններ են նախորդել 44-օրյա պատերազմին: Եվ ինչու չի հրապարակվում 2020 թվականի սեպտեմբերի վերջին Հանրային Հեռուստաընկերությանը տրված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը։
Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։


«Իմ հարցազրույցը եթեր չի գնացել միայն մեկ պատճառով՝ պատերազմը սկսվեց: Այդ հարցազրույցը կա և երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի, կարծում եմ, որ ոչ մի բան չի խանգարում, որ քննիչ հանձնաժողովում այդ հարցազրույցը դիտեն: Ես բացարձակ դեմ չեմ, որ դիտեն և չմոնտաժված և եթերային տարբերակը: Հետին թվով հարցազրույցներ հրապարակելը, հարցազրույցներ անելը չեմ կարծում, թե գործին որևէ օգուտ կտա, սակայն ես ընդունում եմ, որ կարող են լինել հարցեր, որոնց պատասխանը ՀՀ քաղաքացիները, Ազգային ժողովը պետք է ստանա, հույս ունեմ, որ այդ բոլոր հարցերի պատասխանները քննիչ հանձնաժողովի շրջանակում կտրվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք ՀՀ քաղաքացիներից ու Ազգային ժողովից թաքցնելու որևէ բան չունեն:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 13192անգամ
Վերջին լուրեր