Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Սեպտեմբեր / 2021 : 12-15

Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են

Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում հաստատեց Ամանորի հանգստյան օրերը կրճատելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր։

Ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։


Նշենք, որ օրենքի նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարությունը՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին», ըստ որի՝ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվելու են ոչ աշխատանքային օր:

Նախարարության հիմնավորմամբ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
Դիտվել է 11368անգամ
Վերջին լուրեր