16 / Սեպտեմբեր / 2021 : 14-42

Սեպտեմբերի 19-ին տեղի կունենա սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը․ կլինեն դրամական պարգևներ

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Միջոցառման նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։

Ավելի մանրամասն տեսանյութում


Դիտվել է 3775անգամ
Վերջին լուրեր