Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Սեպտեմբեր / 2021 : 18-13

Սեպտեմբերի 21-ը տոնելիս՝ հիշեք, որ եղբայրս Բաքվում է

Պատերազմում զոհվածների և անհետ կորածների հարազատները, և շատ մեր համաքաղաքացիները դեմ են Սեպտեմբերի 21-ի նախատեսված միջոցառմանը և պահանջում են չեղարկել այն։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սեպտեմբերի 21-ին, Անկախության 30-ամյակի կապակցությամբ Երևանում՝ Հանրապետության Հրապարակում՝ տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։

Այս պահին էլ Երևանում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի են ունենում բողոքի ակցիաներ։ Կան բերման ենթարկվածներ։
Նշենք, որ Ադրբեջանում կան բազմաթիվ հայ գերիներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում շինծու, կեղծ քրեական գործեր են հարուցել և ապօրինի դատել մեր հայ ռազմագերիներին։

Լուսանկարը՝ սոցցանցից

Դիտվել է 34419անգամ
Վերջին լուրեր