Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2020 : 11-23

Գյումրի-Թալին հատվածում երեք բեռնատար վագոն գծերից դուրս է ընկել (լուսանկարներ)

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 27-ին «ՀԿԵ» կողմից օգտագործվող Գյումրի-Թալին հատվածում տեղի է ունեցել երեք բեռնատար վագոնի գծանկում: Միքանի ժամ անց միջադեպի հետևանքները վերացվել են, վագոնները տեղափոխվել են ըստ նշանակության: Տեխնիկան կամ մարդիկ չեն տուժել:

Այդ գիծը օգտագործվում է հազվադեպ՝ ամիսը մեկ անգամ, այն ակտիվ շահագործման գիծ չէ: Գծանկման պատճառները արդեն հայտնի են, մասնագետները կատարում են դեպքի վերլուծություն ապագայում նման միջադեպերը բացառելու նպատակով:

 Հայտնեմ, որ ընկերության 2020 թվականի ենթակառուցվացքի ներդրումային հաստատված պլանի համաձայն, կապիտալ վերանորոգվելու է 8 կիլոմետր գիծ, տեղադրվելու է 17 հազար երկաթբետոնե կոճղ, փոխվելու է ավելի քան 13 հազար տոննա խճաքար, կատարվելու է 7 կիլոմետր հպակային ցանցի նորոգում և Հրազդան-Սևան ուղեմասի էլեկտրական կենտրոնացման կայանի արդիականացում»:

Դիտվել է 14828անգամ
Վերջին լուրեր