Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2020 : 12-38

 

 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց սահմանափակումները թուլացնելու մասին

Այս րոպեներին պարետը նո որոշում է ստորագրում, կամ արդեն ստորագրել է, որի արդյունքում կայացնում ենք հետևյալ որոշումները՝ հանվում են բնակության վայրից ոչ ավել քան մեկ կիլոմետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը: Նոր սահմանափակումներ են լինելու՝ թույլատրվելու է առավելագույն մեկ կիլոմետր հեռավորության պայմաններում զբոսնել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժամերը սահմանելու է պարետը: Եթե չեմ սխալվում, թույլատրվելու է 10:00-12:00 և 19:00-21:00: Սա պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են իրար հետ զբոսանքի դուրս գալ: Միևնույն ժամանակ պահպանվելու է տեղաշարժման թերթիկը»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ գնալու են սահմանափակումների նվազեցման. «Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրերին գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի:

Մենք մտածում էինք առաջիկա 10 օրում տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացել, սակայն անվտանգության կանոնների որոշակի պահպանման տրամաբանություն պետք է լինի՝ որն ինչ պայմաններ պետք է պահպանվի: Միայն կրթական համակարգն ենք սահմանափակված պահելու: Հետո օպերատիվ կարձագանքենք»:

Կոմունալների մասով վարչապետն ասաց, որ այլ լուծում պետք է գտնել, քան չվճարելը, քանի որ այդ պարագայում սպեկուլյատիվ մեծ խնդիրներ են ի հայտ գալիս, որը բերում է համակարգի կոլափսի վտանգի. «Մենք հարցի այլ լուծում կգտնենք: Դրանք չեն լինի կատարյալ:

Մենք բոլոր կարիք ունեցողներին տեղորոշելու խնդիր ունենք: Եթե օգնությունը հասցեական չլինի, փողը կմսխենք: Հույս ունեմ շատ չեք ջղայնացած, կարողացա ներկայացնել իրավիճակն ու տրամաբանությունը, որով առաջնորդվելու ենք»։

Դիտվել է 53022անգամ
Վերջին լուրեր