Վարչապետը արտակարգ դրության ժամանակ հոսանքի ու գազի անջատումներ մասին

Այո, մենք հայտարարել ենք, որ արտակարգ դրության ժամանակ անջատումներ չեն լինելու: Բայց հիմա ո՞վ կարող է ասել՝ այս արտակարգ դրության ռեժիմն ինչքան կարող է տևել: Երբ մենք դա ասել ենք, մեր հույսն այն է եղել, որ արտակարգ դրության ռեժիմից մեկ ամսում դուրս կգանք: Հիմա ո՞վ կարող է ասել՝ այս ճգնաժամն ինչքան է տևելու: Ես կարող եմ ասել, որ մեր հաշվարկներով մինիմում մինչև մյուս տարվա մարտ մենք այս կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու: Եթե մենք ասենք, որ այդ ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, կարող ենք ասել, որ երկրում հոսանք չի լինելու: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտարարեց, որ 11 և 12 միջոցառումների շահառուներից որևէ մեկի հոսանքը չի անջատվել: Խոսքը վերաբերում է մոտավորապես 300 հազար բաժանորդի. «Սակայն հիմա խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում տեղորոշել բոլոր իրական կարիք ունեցողներին: Ամենամեծ պրոբլեմը հենց դա է:
Այս 4300 մարդը, ում հոսանքն անջատվել է, ենթադրում ենք, որ նրանց մի մասն իրոք կարիքավորներ են: Նրանց պետք է գտնել ու լուծել նրանց խնդիրը: Իսկ ով հնարավորություն ունի, պետք է վճարի»: