Ովքեր հնարավորություն ունեն վճարելու, բայց չեն վճարում, այո նրանց հոսանքները պետք է անջատվի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կա 775 հազար էլէներգիայի բաժանորդ և 623 հազար գազի բաժանորդ: Այս պահին անջատվել է 4300 էլէներգիայի բաժանորդի հոսանք և 736 գազի բաժանորդի գազի մատակարարումը: Ընդ որում, էլեկտրական հոսանքի պարագայում բոլոր բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից ավել, իսկ գազի դեպքում՝ 80 հազար դրամ և ավել: Այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պարագան խոսում է այն մասին, որ չանջատելու մասին հայտարարության արդյունքում եղել են նաև որոշակի սպեկուլյատիվ գործելակերպ: Դրա արդյունքում կանգնել էինք մի իրավիճակի առաջ, երբ երկրի էներգետիկ համակարգը կարող էր կոլափսի ենթարկվել:
Այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն վճարելու չեն վճարում, այո, նրանց հոսանքները պետք է անջատվի: Հակառակ դեպքում ստացվում է, որ նրանք սոցիալապես անապահով մարդկանց շվաքի տակ փողը գրպաններում պահում են, որ տաք լինի, կամ տանում բիզնեսի մեջ են դնում: Այդ գործելակերպը կարող է հանգեցնել էներգետիկ համակարգի կոլափսի»,-ասաց նա: