Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2020 : 13-57

Կոչ արեք մարդկանց պակասեցնել ծախսերը․ Զոհրաբ Եգանյան
 

Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վարչապետն ասում է, որ եթե կոմունալները չվճարեք` հնարավոր է, որ կոլապս լինի երկրում: Ասել եմ ու նորից կասեմ` երկու ամիս կորցրիք, կոչ արեք մարդկանց պակասեցնել ծախսերը, մի խոսեք այնպես, որ մարդկանց թվա, թե կարող են չմուծել կոմունալ, կամ վարկի տոկոս ու դրանով ավելի խորացնելով մարդկանց սոցիալական վիճակը:

Միքանի օրից պարզ կլինի, որ վարկային արձակուրդ չկա, իսկ տոկոսները չվճարելու դեպքում կպայթի նաև բանկային համակարգը:
Օր առաջ պետք է կոչ անել «ձգել գոտիները», վերացնել նույնիսկ պարգևատրումների ֆոնդերը, համայնքների գիշերային լուսավորություն ծավալները նվազեցնել, խնայել ամեն ինչում ու սպասել:

Չի կարելի ձգտել միշտ լավը երևալ, քանզի իրականությունն այլ է:

Դիտվել է 18582անգամ
Վերջին լուրեր