27 / Սեպտեմբեր / 2021 : 09-53

Առավոտյան սկսվեց անիծյալ պատերազմը. Ու էդ կռվում դու ես հաղթելու, Մեն․․․ Կարին Տոնոյանի նոր գրառումը

Ուղիղ մի տարի առաջ այս օրը միասին դպրոցում նոր դասարան էինք ձևավորում....հիշո՞ւմ ես, դու դուրս եկար իմ աշխատասենյակից, որ բարձրանաս այդ դասարան..... հանկարծ ինձ մի սարսափելի ու տարօրինակ վախ պատեց. կանչեցի՝

-Մեն, մի րոպե հետ կգա՞ս:
Հետ եկար, հարցրիր՝ հա, մայ: Ասացի՝
-Ինձ պինդ կգրկե՞ս....

Զարմացած հարցրիր՝ մա՞յր, քեզ ինչ եղավ ու պինդ-պինդ գրկեցիր. Մեն, հիշո՞ւմ ես:

-Չգիտեմ, բալ, մի տեսակ վախ մտավ մեջս:

-Ինչի՞ց, մայ, հարցրիր:

-Չգիտեմ, բալ, երևի վախենում եմ չհասցնենք այդ դասարանը ավարտել......

- Իիիի, մաա՞յ, էսօր դեռ շաբաթ է, դեռ կիրակի էլ կա, երկուշաբթի դու քո դասարանը կստանաս, եթե անգամ գիշերն էլ չքնեմ.......


Ու ամուր-ամուր գրկեցիր ինձ՝ քո եզակի զնգուն ծիծաղով...

Գիշերը ժամը 1-ին հոգնած տուն գնացինք:

Առավոտյան սկսվեց անիծյալ պատերազմը......

Դասարանը կիսատ մնաց, Մեն.... ու մինչև հիմա էլ կիսատ է, չեմ թողնում ավարտեն.......

Դու այլևս երբեք իմ աշխատասենյակից դուրս չեկար.... երևի դա զգացի ու վախեցա այն ժամանակ, Մեն.....

Հիմա էլ եմ վախենում, Մեն..... շաաատ եմ վախենում...... ու չկաս դու, չկա քո հանգստացնող գիրկը....չկա..... Մեն, չկա ոչ մի իմաստ այլևս.....

Կա միայն ցավ ու վրեժ..... կռիվ կա միայն, Մեն, անողոք կռիվ: Ու էդ կռվում դու ես հաղթելու, Մեն, դո՛ւ, երդվում եմ:
Դիտվել է 14078անգամ
Վերջին լուրեր