27 / Սեպտեմբեր / 2021 : 19-01

Ալիևը՝ Ադրբեջանի հետ սահմանին իրանական բանակի զորավարժությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վրդովվել է Ադրբեջանի հետ սահմանի մոտ իրանական բանակի զորավարժություններից: Թուրքական Anadolu թերթին տված հարցազրույցում նա վարժանքն անվանել է «շատ անսպասելի իրադարձություն»:

Նշենք, որ վերջին մի քանի օրերին իրանական կողմը նշանակալի ուժեր, այդ թվում՝ ռազմական տեխնիկա է տեղակայել Ադրբեջանի սահմանին:

«… Մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություններ չեն եղել: Նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում: Դա նրա ինքնիշխան իրավունքն է: Ոչ ոք նրան ոչինչ չի կարող ասել: Բայց երբ սա վերլուծում ենք ժամանակի առումով, տեսնում ենք, որ դա երբեք տեղի չի ունեցել: Ինչու հիմա և ինչու մեր սահմանին: Այս հարցը ոչ թե ես եմ տալիս, այլ ադրբեջանական հասարակությունը», -ասել է Ալիեւը:

Նրա համար անհասկանալի է, թե ինչու վարժանքները չկազմակերպվեցին մինչև 44-օրյա պատերազմը: Ալիեւն իրանցի զինվորականների գործողությունները դիտարկում է որպես զգացմունքային արձագանք Ադրբեջանի «օրինական» քայլերին:

Այս «օրինական» քայլերով նա նկատի ունի Հայաստանում Գորիս-Կապան ավտոճանապարհով իրանական բեռնատարների անցման համար խոչընդոտների ստեղծումը:
Դիտվել է 22700անգամ
Վերջին լուրեր