28 / Սեպտեմբեր / 2021 : 10-26

«Ռոմայի» ֆուտբոլիստն անպարկեշտ ժեստով է պատասխանել «Լացիոյի» ֆանատներին (տեսանյութ)

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման ժամանակ անպարկեշտ ժեստ է ցուցադրել մրցակցի ֆանատներին:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 77-րդ րոպեին փոխարինել է Ձանիոլոյին, և երբ իտալացին ուղևորվել է հանդերձարան, «Լացիոյի» երկրպագուներն անպարկեշտ արտահայտություններ են արել նրա հասցեին, իսկ ֆուտբոլիստը պատասխանել է նրանց:


Հիշեցնենք, որ Հռոմի դերբիում «Ռոման» պարտվել էր 2։3 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 6107անգամ
Վերջին լուրեր