30 / Սեպտեմբեր / 2021 : 11-29

Մետրոպոլիտենի կայարաններում վաղ առավոտից հնչում են Հայկոյի ստեղծագործությունները

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է․ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքները։
Ցավակցում ենք երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»։

Դիտվել է 10149անգամ
Վերջին լուրեր