Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2021 : 17-21

Սահմանամերձ շրջանների զարգացման 2022-ի ծրագրով կփոխհատուցվեն բնակիչների գազի, ջրի, հոսանքի վարձերը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ շրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը: Ընդունված որոշման հիմնավորման համաձայն, ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:

Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 1 մլրդ 155 մլն 205.8 հազար դրամ։

Նախագծի ընդունմամբ՝ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

Դիտվել է 8021անգամ
Վերջին լուրեր