01 / Հոկտեմբեր / 2021 : 10-57

Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստան է վերադարձել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին գտնվում է Վրաստանի տարածքում։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում։
«Բարի լույս Վրաստան։ Ութ տարի անց` արդեն Վրաստանից»,- գրել է նա:
Նախկին նախագահը նաև տեսանյութ է հրապարակել, որում երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել իր «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին:

Կարդացեք նաև՝ Վրաստան ոտք դնելուն պես՝ Միխոն կբանտարկվի․ Վրաստանի վարչապետ

Դիտվել է 5464անգամ
Վերջին լուրեր