02 / Հոկտեմբեր / 2021 : 09-35


Սաակաշվիլին նոր կին ունի (լուսանկար)

Մինչ Սանդրա Ռուլոֆսը, որը հայտնի է որպես Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կին, սոցիալական ցանցերում գրառումներ է կատարում` ի աջակցություն նրա, պարզվել է, որ Սաակաշվիլին ... արդեն նոր կին ունի: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Վրաստանը:

«Ես և Լիզան որոշեցինք բոլորին ասել, որ մենք միասին ենք: Մենք սկսում ենք նոր կյանք, նոր ընտանիք»,-ասում է Սաակաշվիլին հոլովակում, որը տարածել է նրա նոր սիրելին` Լիզա Յասկոն:

Հրապարակման մակագրության մեջ ասվում է, որ կադրերն արվել են մինչ Սաակաշվիլիի Վրաստան մեկնելը:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին այժմ գտնվում է Թբիլիսիի մոտ գտնվող Ռուսթավիի բանտում: Վրաստանում նախկին նախագահին սպառնում է առնվազն 9 տարվա ազատազրկում:
Դիտվել է 12744անգամ
Վերջին լուրեր