01 / Հոկտեմբեր / 2021 : 20-00

Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից Վրաստանի տարածքում:Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Հիշեցենք, որ Սաակաշվիլին այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ վերադարձել է Վրաստան և կարճատև տեսանյութ էր հրապարակել Բաթում քաղաքից:

Երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը, մինչդեռ հաղորդվում է, որ քաղաքական գործիչը ցուցադրել է Կիև-Թբիլիսի չվերթի տոմսը, որով թռիչքի ժամանակը 23:05-ն է:
Դիտվել է 25250անգամ
Վերջին լուրեր