Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2020 : 17-19

 Կանխվել է Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Ապրիլի 28-ին, ժամը 15:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ոստիկանների եւ փրկարարների համատեղ ուժերով կանխվել է Սամվել Մ.-ի (ծնված 1981թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

Դիտվել է 15028անգամ
Վերջին լուրեր