Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2021 : 16-49

Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ․ Ալիև

Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Մենք հնարավոր ենք համարում Եվրամիության՝ այս գործընթացին ակտիվ մասնակցությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պյոտր Միխալկոյի հավատարմագրերն ընդունելու արարողության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ֊ները:

«Այժմ գլխավոր հարցը հետպատերազմյան շրջանն է, անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք շրջել այս էջը, սա մեր քաղաքականությունն է: Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի՝ մեր հարևան պետության հետ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման, հաղորդակցության բացման շուրջ: Այս գործընթացը մասամբ սկսվել է», - ասել է Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ ԵՄ-ն նույնպես կարող է ակտիվ մասնակցել այս գործընթացին։
Դիտվել է 6566անգամ
Վերջին լուրեր