07 / Հոկտեմբեր / 2021 : 12-57

Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք․ Փաշինյանը բորբոքվեց (տեսանյութ)

«Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում բողոք լսել, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։

ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը. Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց եւ պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել:

Ես դիմում են դատախազին եւ քննչական մարմիններին»,- ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի մանրամասն տեսանյութում։

«Այս պահին կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի ունենք, որոնք պատվաստված լինելով, հիվանդանոցային բուժման կարիք ունեն: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքները: Պատվաստումների ակտիվություն ունենք, բայց սա բավարար տեմպ չէ և ցավոք սրտի դեռ կան որոշ անձինք, որոնք չարամտորեն խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը քաղաքացիներին շփոթության մեջ է գցում: Եվրոպական մի շարք երկրներ արդեն պատվաստումները հասցրել են 90 տոկոսի: Հարց է ծագում՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ շահեր ունեն այս անձինք, որ Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատեց նախարարին և փորձեց պարզաբանել, թե ինչ շահեր ունեն այն մարդիկ.
«Սկզբում երբ ՀՀ-ում մարդիկ սկսեցին կորոնավիրուսից մահանալ, նրանք ամեն օր այդ մահերը վերցնում էին ու քաղաքական շահարկման թեմա դարձնում: Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որ ասեն՝ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել: Ինչու՞ ենք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում: Կա հստակ պետության պարտավորություն: Վարչական լծակները գործադրեք, պատվաստումը պետք է առաջ գնա: Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում բողոք լսել, որ խանգարում են պատվաստման գործընթացներին: Պետությունն ունի բոլոր լծակներն՝ ընդունելու անհրաժեշտ իրավական ակտեր»,-ասաց վարչապետը:
Դիտվել է 45210անգամ
Վերջին լուրեր