Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հոկտեմբեր / 2021 : 20-03

Մշտադիտարկվել է 42 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ հակահամաճարակային կանոնների 7 խախտում

Դիտարկվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՔՏՀԱ տեսչական մարմնից։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 7-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտում։


Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը Քանաքեռ-Զեյթունում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման աշխատանքում։

Մշտադիտարկվել է 42 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ հակահամաճարակային կանոնների 7 խախտում։ Ախտահանիչ հեղուկի բացակայության 1 և դիմակ չկրելու 6 դեպքերի համար կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

Դիտվել է 8050անգամ
Վերջին լուրեր