Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հոկտեմբեր / 2021 : 15-48

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը՝ 64-ամյա Ժաննա Ազարյանը: Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ Նիկոլ Աղբալյանի անվան Երեւանի թիվ 19 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան Էջից։ Ժաննա Ազարյանը Ռուսաց լեզու էր դասավանդում, նա 64 տարեկան էր։


Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը, ցավակցական հաղորդագրություն է տարածել որում նշված է.


«Կյանքից անժամանակ հեռացավ մեր շատ սիրելի ուսուցչուհին՝ Ժաննա Ալբերտի Ազարյան - Սարգսյանը: Ժաննա Ալբերտովնան ավելի քան 40 տարի աշխատում էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում ՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում: Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի:

Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք և անելիք ուներ:

Իր կրթած բազմաթիվ սերունդների և գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի և լավագույն ուսուցչուհի:

Հանգչի´ր խաղաղությամբ, մե´ր սիրելի Ժաննա»:


Դիտվել է 131451անգամ
Վերջին լուրեր