Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2020 : 20-44

Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68-ամյա կին է. մանրամասներ

Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68 ամյա կին է, շփմաn շրջանակը պարզվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

«Այս պահին գրեթե 30 անձ մեկուսացված է Գորիսի հոյւրանոցներից մեկում, որոնցից 12–ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Բոլորն այսօր թեստավորվել են, եւ բոլորի մոտ պատասխանը բացասական է եղել»,– ասաց Բաբայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը գորիսեցի է, Գորիս քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին

Դիտվել է 17023անգամ
Վերջին լուրեր