Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2020 : 22-57

 

6 երեխաներն անչափահաս են, արդեն 2 օր է՝ լույսն անջատել են, մութ տեղում նստել ենք. քաղաքացին օգնություն է խնդրում

Մենք 11 երեխա ենք, 6–ն անչափահաս են, չենք կարողացել կոմունալները վճարել, լույսն անջատել են, մութ տեղում նստել ենք արդեն 2 օր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Գոռ Կիրակոսյանը։

«Ապրում ենք սոցիալապես անապահով վիճակում, ներկայիս ստեղծված իրավիճակի պատճառով չունենք աշխատանք։ Ոչ ես եմ աշխատում, ոչ էլ ծնողներս, ստանում էինք 55 հազար դրամ, սակայն եղբայրս դարձավ 18 տարեկան սարքեցին 49 հազար դրամ։ Ներկա պահին 2 ամիս չվճարելու պատճառով լույսն անջատել են, մութ տեղն ենք, փոքր երեխաները, 4–ը դպրոցական են, չեն կարողանում մասնակցել դասերին, ոչ հեռախոս կա, ոչ համակարգիչ։ Պարտքեր են կուտակվել 2 ամիս չաշխատելու հետեւանքով, խնդրում եմ մի բան արեք»։

Քաղաքացուն օգնելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 094854743, Գոռ Կիրակոսյան։

Դիտվել է 15339անգամ
Վերջին լուրեր