12 / Հոկտեմբեր / 2021 : 15-48

Շուտով առանց պատվաստման կամ թեստի բացասական պատասխանի չի թույլատրվի մտնել ԱԺ շենք. Ալեն Սիմոնյան

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ թեստի բացասական պատասխան չունեցող անձինք շուտով չեն կարողանա մուտք գործել Ազգային ժողովի շենք: Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն մարդիկ, որոնք պատվաստված չեն կամ չունեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան ԱԺ շենք մուտք չեն գործի»,-ասաց Սիմոնյանը:

մաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի համապատասխան հրամանի՝ աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Արդարադատության նախարարության աշխատակազմը պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից:
Դիտվել է 8595անգամ
Վերջին լուրեր