Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հոկտեմբեր / 2021 : 10-24

Ադրբեջանական սադրանքները շարունակվելու են, և դա լինելու է ՀՀ իշխանության լռության պայմաններում․ Աբրահամյան

Արցախում ադրբեջանցիների իրականացրած սադրանքների պատճառահետևանքային կապը շատերի համար ընկալելի կամ բացատրելի չէ, որովհետև ամբողջական տեղեկատվություն չի փոխանցվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքս միայն վերջին օրերի միջադեպերին չի վերաբերվում։
Իրականում Ադրբեջանը հետպատերազմական ժամանակահատվածում մշտապես տարբեր բնույթի սադրանքների է գնացել,որի մի մասն ուղղակի չի հանրայնացվել։

Ճիշտ է՝ ռուսական խաղաղապահ ուժերն անընդհատ կանխում են իրադրության էսկալացիոն զարգացումները, բայց դրանից ադրբեջանական ագրեսիան չի նվազում և շփման գծի տարբեր հատվածներում տարաբնույթ դրսևորումներ է ունենում։

Ամենավտանգավորը, որը պետք է արձանագրել հետևյալն է՝ ադրբեջանական սադրանքների քաղաքականությունը շարունակվելու է և դա տեղի է ունենալու Հայաստանի իշխանությունների լռության, կրավորական կեցվածքի, անտարբերության և Արցախի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից փախուստի պայմաններում»։
Դիտվել է 6108անգամ
Վերջին լուրեր