16 / Հոկտեմբեր / 2021 : 13-51

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանին Տոկիոյում մեկուսացրել են. քովիդ թեստը դրական է եղել․ Ֆեդերացիան նշում է՝ թեստի պատասխանը սխալ է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է բաց թողնի Աշխարհի Առաջնությանը կորոնավիրուսի պատճառով: Yelaket.am-ը այս մասին տեղեկանում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

«ՀՀ-ից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են covid-19-ի թեստ և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական:

Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոում:

Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19-ը թեստ վերցնեն քանի, որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել»,-ասված է ֆեդերացիայի հայտարարությունում:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նաև հայտնում ՝ որ այս Աշխարհի Առաջնությունը ոչ պատշաճ կերպով է կազմակերպված:

Նշենք, որ Աշխարհի առաջնություն անցկացվելու է Կիտակյուշու քաղաքում հոկտեմբերի 18-24-ը:

Հիշեցնենք, որ Վահագն Դավթյանը սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն է, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր։
Դիտվել է 16277անգամ
Վերջին լուրեր