18 / Հոկտեմբեր / 2021 : 09-51

Մահացել է «Շիրակի» ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից 21-ամյա Լեռնիկ Ղազարյանը

Մահացել է «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ (Լեո) Ղազարյանը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը։

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել ու կոմայի մեջ ընկել։
«Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը:Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան»,–նշված է գրառման մեջ։

Ավտովթարից մի քանի օր անց «Շիրակ» ՖԱ–ն գրել էր, որ Լեռնիկի մոտ դրական տեղաշարժ կա, սակայն, փաստորեն, երիտասարդ ֆուտբոլիստի ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։

Նշենք, որ Լեռնիկ Ղազարյանը ծնվել է 2000թ հուլիսի 21-ին, Գյումրիում։ Նա «Շիրակ» ՖԱ-ի սան էր, իսկ 2017թ մեկ հանդիպում էր անցկացրել Հայաստանի Մ-18 հավաքականում։
Դիտվել է 50679անգամ
Վերջին լուրեր