20 / Հոկտեմբեր / 2021 : 19-10

Հենրիկ Սահակյանի փայլուն հաղթանակը թուրք բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ)

Հաղթանակ ունենք նաև թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։

Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ ապահովեցին Բուդվայում (Մոնտենեգրո) ընթացող բռցնքամարտի Եվրոպայի առաջնությունում՝ ընդ որում 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: ¼ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ անցկացրեց: Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից:

Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին: Գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, թեպետ այս դեպքում իսպանացի բռնցքամարտիկի հետ պայքարը համառ ու բարդ ստացվեց: Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց 3:2 հաշվով: Երկրորդում արդեն նախապատվություն մեզ տվեցին 5 մրցավարներից 4-ը:

Նույն պատկերը կրկնվեց նաև 3-րդ ռաունդում, արդյունքում Իսրայելյանը հաղթեց 4:1 հաշվով: Այս պահին Հայաստանը կիսաեզրափակիչում ունի 3 մասնակից:

Տեսանյութ։
Դիտվել է 12738անգամ
Վերջին լուրեր