21 / Հոկտեմբեր / 2021 : 10-24

Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է, վիճակը ծանր է

«Քիչ առաջ տեղեկացանք, որ հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի առողջական վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- այս մասին հայտնում է Հրապարակը։


Տիգրան Կարապետյանի առողջական վիճակի մասին տեղեկություն է հայտնել նաև 24News-ը նշելով․ «Ինչպես 24News-ին հայտնեցին նրա մերձավոր շրջապատից, Կարապետիչը, չնայած հաղթահարել էր կորոնավիրուսը, մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է, ինչի արդյունքում էլ շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Նա այս պահին գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում և միացված է արհեստական շնչառությանը»,- գրում է 24News-ը։


Դիտվել է 42160անգամ
Վերջին լուրեր