23 / Հոկտեմբեր / 2021 : 10-22

Դուք ամեն ինչ միտումնավոր եք անում... Սոֆյա Հովսեփյան

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.

«Դուք ամեն ինչ միտումնավոր եք անում ...

Անցած տարի, երբ covid19 ահագնացավ, բոլոր տրանսպորտային միջոցները կանոնակարգվեցին, այս տարի՞...

Անցած տարի, բոլոր մեծ միջոցառումներն արգելվեցին, այս տարի՞...

Անցած տարի մասսայական հավաքներ չէիք թողնում, այս տարի մասսայական երթեր եք անում և առանց ձեր քարոզած դիմակի ...

Անցած տարի 10 հոգուց ավել խմբակներ չէր լինում , այս տարի իմանալով, որ դպրոցահասակ երեխաների շրջանում տարածված է, միայն «սգացիք» և շարունակեցիք դասերը, կարծես ոչինչ չի եղել ու սկսեցիք թեման օգտագործել պատվաստման համար և կանխարգելիչ ոչինչ չարվեց ...

Քանի դուք վազում եք երևույթների հետևից, երբեք արդյունքի չեք հասնի, դուք չեք սովորել առջևից վազել, այլ միշտ ուշացած ու միշտ հետևից ...

Դեռ անվճար թեսթերը երեքից չորս օր են պատասխան ունենում, եթե մարդը չունի գումար, նա դատապարտված է մահվան ..․

Իմանալով ամենը, դուք բոլոր հիվանդանոցները չհագեցրեցիք տարրական հարցով՝ թթվածնայի կենտրոն ստեղծելով...

Շտապ օգնության մեքենաները հասնում են հիվանդին դատարկ բալոնով. Ներեցե՛ք, թթվածինը վերջացավ ...


Դեղերի մեծ մասը չունեք ու եթե հիվանդի հարազատը գումար չունի, ապա նա մեռնելու է ...(չասեք այդպես չէ, քանի որ այդպես ու դուք տեղյակ չեք, քանի որ դուք կառավարիչ չեք) ...

Բժիշկների համապատասխան բազա չապահովեցիք, երբ Քովիդը նահանջել էր, որ այսօր հերթափոխ կարողանայիք կազմակերպել ...

Դուք ոչ բժշկին եք հարգում , ոչ ձեր քաղաքացուն, դուք միայն պաշտոն եք զբաղեցնում...

Դուք պատվաստում եք մարդուն առանց պարզելու, վարակակիր է, թե ո՞չ, պատվաստում եք մարդուն ու տեր չեք կանգնում , ոչ մի խորհուրդ չի տրվում, թե ջերմելուց ի՞նչ է պետք անել, մինչև պատվաստվել ի՞նչ է պետք անել, պատվաստվելուց հետո ի՞նչ պետք է անել...

Դուք մի վարակակրի հուղարկավորությունը պահանջում եք չանել մասսայաբար , մյուսին բազմահազար եք թողնում ...

Դուք... չասեմ... Էն մնացածն էլ մնա...

Չասեք, միջազգային փորձ, բոլո՜ր երկրներ... ո՛չ մի երկրում այս վիճակի անտերություն չկա...

Առողջություն բոլորին ...»։
Դիտվել է 13241անգամ
Վերջին լուրեր