29 / Ապրիլ / 2020 : 15-38

Ես խմել եմ իմ ախպորը սպանողի արյունը. Բացառիկ մանրամասներ՝ Գավառում տեղի ունեցած միջադեպից

Aysor.am-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպեի հետևանքով վնասվածք է ստացել նաև միջադեպի հետ կապ չունեցող անձ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ջարդել են հիվանդանոցի պատերը, դռները, պատուհանները:

«Ոստիկանները տեսել են, որ չեն կարողանում ամբոխի վրա, թույլ են տվել՝ ինչ ուզել են, արել են: Հիվանդանոցի աշխատողները փախել, մտել են սանհանգույցները, եկել են դռները բացել են, ասել են՝ «եկեք շուտ տեղն ասեք որտեղ են, թե չէ հեսա սաղիդ հավաքելու ենք գյուլլենք», աշխատողներն ահավոր սթրեսի մեջ են», - պատմեց Aysor.am-ի աղբյուրը՝ նշելով, որ միայն դանակահարությունից հետո են եկել ոստիկանական մեծ թվով ուժեր։

Նշենք, որ վիրավորներից մեկին գիշերը վիրահատել են. սիրտն է վնասված եղել։

«Վիրավորներին տեղափոխել են Երևան, որ հանկարծ չիմանան՝ ողջ են, նորից հետ գան։ Ոստիկաններն ասել են, որ մահացել են ու դրանից հետո սպանված քննիչի եղբայրը դուրս է եկել, բերանն արյունոտ է եղել, ասել է՝ ես խմել եմ իմ ախպորը սպանողի արյունը», - հայտնեց մեր աղբյուրը։

Նա նշեց, թե ներքևում սպասողներն ասել են՝ մահճակալով պատուհանից գցեք, նրանք էլ վերևից բղավել են՝ «մորթել ենք»։

«Հիվանդանոցում սավան են քաշել դանակահարվածների վրա, իբրև թե, մահացել է ու շտապ տարել են վիրահատարան», - ասաց Aysor.am-ի աղբյուրը։

Դիտվել է 1611084անգամ
Վերջին լուրեր