28 / Հոկտեմբեր / 2021 : 12-17

Մեր 14–ամյա դուստրը վարակվել էր կորոնավիրուսով, բայց մեզնից ոչ մեկը չվարակվեց. Փաշինյան

«Մեր 14–ամյա դուստրը վարակվել էր կորոնավիրուսով, բայց մեզնից ոչ մեկը չվարակվեց»,- այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին և նշեց, որ ցանկանում եմ կիսվել անձնական փորձով,


«Բանավեճ կա, թե ինչքանով է պատվաստանյութն էֆեկտիվ կամ ոչ էֆեկտիվ: Ես ցանկանում եմ մեր ընտանիքի օրինակով մի իրավիճակ ներկայացնել: Ես նախկինում ասել էի՝ մեր ընտանիքի անդամներից ավագները, բացի երկու երեխաներից, բոլորս պատվաստվել ենք: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, ինչի մասին մենք իմացանք 1 շաբաթ անց և, բնականաբար, մենք իր հետ ամենօրյա շփում ենք ունեցել, բայց մեզանից ոչ ոք չի վարակվել կորոնավիրուսով, չնայած պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավորում, որ այլևս չես վարակվի: Ընդ որում, մեր ընտանիքի անդամներով տարբեր պատվաստանյութերով ենք պատվաստված»,- նշեց Փաշինյանը:



Մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 5420անգամ
Վերջին լուրեր