Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հոկտեմբեր / 2021 : 13-00

Հարսանիքներին, սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են. Փաշինյանը հայտնի լուսանկարի մասին

ՀՀ Կառավարության այսօրվա հոկտեմբերի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահարկումներին, որ պետական միջոցառումներից լուսանկար են տարածում ու գրում՝ «վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում»:


«Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ միջոցառման ժամանակ սուրճ խմելիս մարդիկ դիմակ կրո՞ւմ են»,-ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ այդ էժան շահարկումներին պետք է չտրվել. «Այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն»,-ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք, որ Սոցիալական մեդիայում երեկ ակտիվորեն քննարկվում էին նախագահական նստավայրում կայացած ընդունելության կադրերը, որտեղ մասնակիցներն առանց դիմակների էին:
Դիտվել է 31633անգամ
Վերջին լուրեր