02 / Նոյեմբեր / 2021 : 09-58

Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Երևանի մետրոպոլիտենից։

Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
Դիտվել է 9503անգամ
Վերջին լուրեր