05 / Նոյեմբեր / 2021 : 18-14

Հայկ Մարությանի կինն ու երեխաները վարակվել են կորոնավիրուսով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ինքնամեկուսացված է: ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

«Երևանի քաղաքապետը նախատեսում էր անձամբ գալ և ներկայացնել բյուջեն, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, կորոնավիրուսը մտավ իրենց տուն էլ: Ներկայում իր կինը և երեխաները վարակվել են կորոնավիրուսով: Ներկայում, գտնվելով վտանգավոր գոտում, չի ցանկանում վտանգել մյուսների կյանքը: Նա մեկուսացված է, ոչ ոքի հետ շփման մեջ չի գտնվում»,- ասել է փոխքաղաքապետը:
Դիտվել է 12863անգամ
Վերջին լուրեր