06 / Նոյեմբեր / 2021 : 09-27

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ առանց դիմակի՝ հակառակ Առողջապահության նախարարի հրամանի

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը հրապարակել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի լուսանկարը։ Պատգամավորը, հակառակ առողջապահության նախարարի հրամանի, հանրային վայրում շրջում է առանց դիմակի։

«Բանից պարզվում է բացի նրանից, որ որոշ արտոնյալների արյունը մուգ կարմիր ա և նրանք կարան չպատվաստվեն, նրանց կարելի է նաև խանութներ այցելել և փակ տարածքում գտնվել առանց դիմակ։

Հետո այս անմեղսունակները մեղքը գցում են ժողովրդի վրա, բա թէ ժողովուրդը լուրջ չի ընդունում իրավիճակը։

Բա հիմա այս բեղիկավորը ինչ դիմակ չի կրում, տո այ առողջապահության նախարար կոչված։

Հ.Գ . Մենակ խնդրում եմ չասեք, որ դիմակը հանել և հյութ էր փորձում, կամ տաք տաք պեռաշկի էր ուտում»։
Դիտվել է 14457անգամ
Վերջին լուրեր