06 / Նոյեմբեր / 2021 : 15-00

Սաակաշվիլու դատավարությունը ցանկանում են անցկացնել բանտում

Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեի տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 10-ին նշանակված դատավարությունը «Իմեդի» հեռուստաընկերության ջարդարարության գործով կարող է տեղի ունենալ Ռուսթավիի թիվ 12 բանտում, տեղեկացնում է Грузия Online-ը։

Ինչպես «Ռուսթավի 2»-ի եթերում ասել է Բրեգաձեն, արդարադատության նախարարությունը խորհուրդ է տալիս, ելնելով անվտանգության նկատառումներից, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն չհանել Ռուսթավիի թիվ 2 բանտից։


«Մենք խորհուրդ ենք տալիս դատավարությունն անցկացնել Ռուսթավիի թիվ 12 հաստատությունում։ Այսպիսին է մեր խորհուրդը եւ, բնականաբար, մենք կօգտվենք բոլոր իրավական միջոցներից դրան հասնելու համար։ Դատավարությունը կարող է իրականացվել նաեւ այլ վայրում, բայց մենք խստորեն խորհուրդ ենք տալիս բանտարկյալին դուրս չբերել թիվ 12 քրեակատարողական հաստատությունից։ Ելնելով իր իսկ անվտանգության շահերից՝ մենք պարտավոր ենք պաշտպանել նրան եւ ապահովել իրավակարգը։ Եթե ինչ-որ սադրանք լինի, ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Չի կարելի, որպեսզի բոլոր ուժերն ուղղվեն սադրանքի կանխմանը։ Հետեւաբար, մենք խորհուրդ ենք տալիս դատավարությունն անցկացնել տասներկուերորդ քրեակատարողական հաստատությունում»,- նշել է Ռաթի Բրեգաձեն։
Դիտվել է 12724անգամ
Վերջին լուրեր