10 / Նոյեմբեր / 2021 : 10-14

6 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Քեռու, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հովսեփ Էմինի փող. 5, 6, 7 շենքերի և 1-ից-19 կենտ համարի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դիտվել է 24454անգամ
Վերջին լուրեր