Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2021 : 13-34

Բերման ենթարկվածներին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Հանրապետության Հրապարակից ապօրինի առևանգված քաղաքացիներին Էրեբունու բաժին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը լուրջ չէ, սակայն վնասվել է ընկեր Իգոր Սարգսյանի ոտքը ( նա ողջ պատերազմի ընթացքում համակարգել է դաշնակցական վաշտերի աշխատանքը), նրա համար շտապօգնություն է կանչվել։ Էրեբունու բաժնում այս պահին գտնվում է 6 քաղաքացի։

Կենտրոնի բաժում 8 քաղաքացի է։ Ընկեր Հակոբ Դաշյանի ինքնազգացողությունն է վատացել, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Ես, Ագնեսսա Խամոյանը և Գեղամ Նազարյանը այցելել ենք Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում գտնվող 2 քաղաքացու։ Այստեղ ամեն ինչ հարաբերականորեն կարգին էր։

Կանխելով բոլոր հարցերը՝ այս հարցը լուծվեծու է, երբ մեզ (այդ թվում այսպիսի քայլերով) հաջողվի ձևավորել համապատասխան մթնոլորտ։
#դիմադրության»։

Դիտվել է 25123անգամ
Վերջին լուրեր