Կարող ենք դիմել ամենակոշտ սահմանափակումներին. Տիգրան Ավինյան

Բոլոր միջոցառումների հիմնական նպատակն առողջապահական համակարգի կարողությունները պատշաճ մակարդակի հասցնելն էր: Կարծում եմ, որ այդ խնդիրը լուծված է, գոնե՝ այս փուլում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:
«Մեկ կարևոր արձանագրում. Եթե մենք տեսնենք, որ մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքների և առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, պետք է դիմենք ամենակոշտ ռեժիմին:
Դրա համար կարևոր է խոստորեն պահպանել կանոնները, որոնք հաստատվում են: Դա վերաբերում է առաջին հերթին տնտեսվարողներին, որոնց շահերից է դա բխում: Եթե որևէ տնտեսվարողի մոտ վարակ եղավ, նրա գործունեությունը դադարեցվելու է: Պետք չէ լինել անվախ, պետք է լինել զգուշավոր, պահպանել կանոնները»,-ասաց նա:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում բժշկական հսկողութան տակ են պահել նաև մարդկանց, ովքեր չեն բուժվում, ջերմություն չեն ունեցել, թոքաբորբ չունեն. «Մենք պահել ենք, որպեսզի կանխարգելենք այլոց վարակելը: Նոր պայմաններում քաղաքականությունը պետք է լինի այն, որ բուժհաստատություններում պետք է լինեն նրանք, ովքեր բուժման կարիք ունեն»:
Փաշինյանի խոսքերով, այստեղ մեծ բան է կախված արդեն նրանցից, ովքեր վարակված կլինեն, բայց պարտավոր կլինեն պահպանել կանոնները. «Մենք նոր քաղաքականության պայմաններում կարողանալու ենք սպասարկել 1500 ծանր դեպք՝ կախված նրանից, թե նրանցից քանիսը թոքերի արհեստական սարքերի կարիք կունենան»: